Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Բառարան
ՀԱՆԳՈՅՑ (հանգուցի, հանգուցից)
գոյական
    1. Կապ, որով երկու թելի կամ չուանի ծայրերը միացնում են իրար հետ. հանգուստ։

    2. Թելի կամ չուանի մի կամ մի քանի անգամ ինքն իւր միջով անցնելուց ու սեղմվելուց առաջացած կնճիռ. հանգուստ։

    3. Բոյսի ծունկ (2

հին նշանակութիւն 4. Իջեւան, որտեղ փոխում են ձիերը։

հազուադէպ նշանակութիւն 5. Հին երաժշտական մի խազի անուն։

    6. (Նաւավարական) Երկայն թոկի վրայ հանգոյց, մէկը միւսից 15 մետր հեռաւորութեամբ, որով չափում են նաւի կտրած ճանապարհը։

    7. Այն տեղը, որտեղ մի քանի ճանապարհներ իրար հանդիպում են, խաչաձեւվում են։
    8. փոխաբերաբար Կնճռոտ՝ բարդ դրութիւն (գեղարուեստական գրուածքներում


ածական
հին նշանակութիւն 9. Խճճված, դժուարակնճիռ, բարդ։

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 1192
ՆՈՐ
(beta)
Փնտռել «Հանգոյց ի հանգուցէ փախչել» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու