Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Բառարան
ՁԱԳ
գոյական
    1. կենդանիներու փոքրիկը։
    2. (կովի՝) հորթ։
    3. (գոմէշի՝) գխատակ, պլէճ։
    4. (էգը՝) աւարեկ։
    5. (ձիու՝) մտրուկ։
    6. (իշու՝) քուռակ։
    7. (ոչխարի՝) բուծ, գառնուկ։
    8. (այծի՝) ուլ։
    9. (այծի միամեայ՝) ամիկ։
    10. (այծի էգ՝) ալոչ։
    11. (խոզի՝ կինճի՝) խոճկոր, գոճի։
    12. (կատուի՝) փիսիկ։
    13. (հաւի՝) վառեակ։
    14. (աղաւնիի՝) դոխ, աղաւնեակ։
    15. (լորի՝) լորամարգի։
    16. (մուկի՝) մկնիկ։
    17. (ուղտի՝) կոզռն։
    18. (առիւծի՝ վագրի՝) կորիւն։
    19. (արջի՝) թոժիւն։
    20. (այծեամի՝) այծեմնիկ։
    21. (եղնիկի՝) եղնորթ։
    22. (փիղի՝) փղորդի։
    23. (շան՝ գայլի՝) լակոտ։
    24. (արծիւի՝) արծուաձագ։
    25. (բազէի՝) գաւազ, պիլիկ։
    26. (գորտի՝) շերեփիկ, կրօր, գտէլ։
    27. (ոջիլի՝) մաթիլ, մնիկ։
    28. (ճանճի՝) մուն։
    29. (միսի ճանճի՝) ծետուկ։
    30. (օձի՝ իժի՝) օձակորիւն, իժակորիւն։

Դարձուածքներ


Աղբիւր՝ Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): էջ 298
ՆՈՐ

Աղբիւր՝ Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): էջ 448
ՆՈՐ

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 1304
ՆՈՐ
(beta)
1. ՁԱԳ (ու, ուց)
գոյական
    1. Թռչունի փոքրիկ, նոր դուրս եկած՝ ջահէլ թռչուն։

    2. Փոքր թռչուն, մասնաւորապէս ճնճղուկ։
    3. Հաւի փոքրիկ, որին թխսամայրը ման է ածում իւր հետ։

    4. Ուրիշ կենդանիների փոքրիկներ։

    5. Մատակ գոմէշի հորթ, արու կամ էգ։

    6. Մեղուների պար, որ հին թագուհու հետ դուրս է գալիս մայր փեթակից՝ նոր ընտանիք կազմելու համար։


    7. Մարդու փոքրիկ, մանր երեխայ (իբրև փաղաքշական), կոչական ձագօ՛. գործ են ածում մանաւանդ մամերը՝ պապերը թոռներին կոչելիս։

գաւառական նշանակութիւն 8. Զգեստի անութի տակ ձգված կարկատան։
գաւառական նշանակութիւն 9. Այն կտորը, որ ձգում են վարտիքի կամ շալվարի երկու տոտերն իրար միանալու տեղում՝ լայնացնելու համար, կամ, առանց կտորի, լայն՝ կախ ընկած տեղը երկու տոտերի միացած տեղում։

գաւառական նշանակութիւն 10. Պարեգօտի քղանցքի օժանդակ մասը։

գաւառական նշանակութիւն 11. Փէշով վերարկու։

գաւառական նշանակութիւն 12. Վարակիչ վէրքի գլխաւոր բզուկի մօտերը առաջ եկած մանր բզուկները։
գաւառական նշանակութիւն 13. (Սնոտիապաշտական) Առասպելական ոգի թռչունի ձեւով, որ մտնում է այն տները, ուր աղի և ջրի երեսները բաց են թողնում, և հայելիով տունը լուսաւորելով՝ խեղդում է տան մէջ եղած երեխային ու փախչում։
    14. (Տպարանական) Տպարանական շարուածքի տառեր, որ ձուլվում են մայրերից։
Բաղադրեալ Բայեր

Դարձուածքներ




Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 1303
ՆՈՐ
(beta)

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 1985
ՆՈՐ
(beta)
ՁԱԳ
գոյական
    1. նոր ծնած թռչուն.

    2. պզտիկ թռչուն.

    3. նորածին կենդանիի ընդհանուր անուն։
Տեսակներ

































Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 1324
ՆՈՐ
(beta)
ՍԻՒՆ
գոյական
    1. գետնէն՝ տախտակամածէն դէպի առաստաղ բարձրացող գլանաձեւ գերան, որուն վրայ կը հանգչին առաստաղին գերանները. յենարան, յեցարան, մոյթ, նեցուկ.
    2. միակտուր կամ չափածոյ քարերէ գլանաձեւ բարձր սիւն, խարիսխով, խոյակով եւ այլ զարդերով, որ շինութեան ճակտօնին, կողերուն եւ կտուրներուն իբրեւ յենարան կը ծառայէ.
    3. բաց վայրերու՝ հրապարակներու վրայ բարձրացուած կոթող (ի յիշատակ դէպքի մը՝ անձի մը).
    4. ճամբաներու եզերքին քարէ՝ փայտէ կոթողներ, որոնց վրայ հեռաւորութիւնները կը նշուին.
    5. հեռագրական՝ ելեկտրական ուղղահայեաց ձող.
    6. ընդհանրապէս՝ ցից.
    7. զօրքի՝ մարզիկներու եւ այլնի յաջորդական շարք(շարքեր). զօրասիւն.
    8. ողնաշար, ողնասիւն.
    9. տպագրութեան պարագային՝ մէկ էջի ուղղահայեաց բաժանումներէն իւրաքանչիւրը.
    10. նոյնը մամուլի (թերթեր) պարագային. սիւնակ.
    11. (Փոխաբերական իմաստ) որեւէ բանի (ամպ՝ բոց՝ փոշի եւ այլն) բարձրացող սիւնանման զանգուած.
    12. (Փոխաբերական իմաստ) նեցուկ, յենարան, հովանաւոր, պաշտպան.
    13. սնդիկի՝ ջուրի եւ այլնի մաս որ դրուած է խողովակի մէջ եւ սիւնի ձեւ ունի:

Տեսակներ






Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 2132
ՆՈՐ
(beta)
 Գործածութիւն փորձնական 2 մէջբերում 

Գտնուած բառաձեւերու գործածութիւնը


Փնտռել «Ձագ-սիւն» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու