Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Բառարան
1. ՈԳԻ (ոգւոյ, ոգւոց), ոգու, ոգիներ (արմատ Հոգի՚ի, որ գրաբարում ունի Հոգի՚ի գրեթէ բոլոր նշանակութիւնները)
գոյական
հին նշանակութիւն 1. Օդ, փչում, շնչիւն։

հին նշանակութիւն 2. Շունչ, շնչառութիւն։

հին նշանակութիւն 3. Կեանքի սկզբունք մարմնի մէջ, կեանք։

հին նշանակութիւն 4. (Կրօնական) Աննիւթ և անմահ գոյացութիւն մարմնի մէջ, որը մարմնից բաժանվելիս՝ մարդը մեռնում է, հոգի։

հին նշանակութիւն 5. Անձ, մարդ։

հին նշանակութիւն 6. Բարոյական յատկութիւնը մարդու մէջ։

    7. Գլխաւոր էութիւնը, բնորոշ յատկութիւնը։

    8. Ներշնչում, ոգեւորութիւն։

հին նշանակութիւն 9. (Կրօնական) Աննիւթ՝ անտեսանելի՝ անմահ էակ։

հին նշանակութիւն 10. (Կրօնական) Սուրբ հոգի։

    11. (Կրօնական) Երեւակայական անմարմին էակ, բարի կամ չար։

    12. (Սնահաւատութիւն) Մեռած մարդու հոգին՝ մարդկային կերպարանք առած, ուրու, ուրուական։

    13. Տրամադրութիւն, զգացմունք։

    14. (Քիմիական) Անգոյն՝ այրող՝ դիւրավառ հեղուկ, որ ամենախիստ ցրտերին անգամ չի սառչում, բաղկացած ածխածնի, ջրածնից և թթուածնից (CHO), որ գոյանում է շաքարի խմորման ժամանակ և ստացվում է՝ խմորված շաքարանիւթը թորելիս՝ իբրև ցնդական գազ, որ սառեցրած խողովակի միջով անցնելով հեղուկանում է. սպիրտ։

Բաղադրեալ Բայեր







Դարձուածքներ

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 1699
ՆՈՐ
(beta)
Փնտռել «Ոգւով չափ» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու