Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Բառարան
ՍԵՐՄ
գոյական
     Ընդհանրապէս՝ այն նիւթը, որից զարգանում առաջ է գալիս նոր էակ՝ կենդանի կամ բոյս. սերող նիւթ։
    1. Կենդանիների մէջ՝ հեղուկանման մածուցիկ հիւթ, որ գոյանում է արուների սեռական գործարաններում և որով բեղմնաւորվում են էգերի ձուիկները, և ստացվում է սաղմ, նոր կենդանու սկիզբը։

    2. Բոյսերի մէջ՝ արական բոյսերի փոշանօթներում գոյացող ծաղկափոշի, որ որեւէ ճանապարհով (քամի, մեղուներ ևն) ընկնում է էգ բոյսի վարսանդի վրայ և իջնելով ներքեւ՝ բեղմնաւորում է նրան՝ պտուղ առաջացնելու։

    3. Արդէն բեղմնաւորված և հասունացած սաղմ, որ երեւան է գալիս բազմատեսակ ձեւերով, իբրեւ կորիզ, կուտ, հատիկ ևն, որոնք նպաստաւոր պայմանների մէջ (հող, խոնաւութիւն, ջերմութիւն) ծլում են նոր բոյսի սկիզբ տալիս։

    4. Մասնաւորապէս՝ հացահատիկների ունդ (հունդ), ցորեն, գարի, հաճար ևն։

    5. Շերամի բեղմնաւորված ձուիկ, որից նոր կենդանի է դուրս գալիս։

Փոխաբերաբար
հին նշանակութիւն 6. Սկիզբ, ծագում։

հին նշանակութիւն 7. Զարմ, սերուն, զաւակ։

Նմանութեամբ
    8. Սկզբնական զգացմունք կամ ունակութիւն, որ կարող է հետզհետէ զարգանալ և ուժեղանալ։

գաւառական նշանակութիւն 9. Սերմանելը, ցանքս։

Բաղադրեալ Բայեր


Դարձուածքներ

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 1967
ՆՈՐ
(beta)
Փնտռել «Սերմն արութեան» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու