Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Բառարան
ՋԱՀ ջահի (ջահից, ջահք կմ ջահունք)
գոյական
     Պայծառ լոյս արձակող նիւթ կամ սարած։

    1. Դիւրավառ ծղօտներից՝ ցախերից կապած և վառված խրձիկ, կամ իւղի՝ նաւթի մէջ թաթախված ու վառված լաթ։

հին նշանակութիւն 2. Պայծառ վառվող խարոյկ։

հին նշանակութիւն 3. Պայծառ վառվող մոմեղէն կամ լամպար։

    4. Եկեղեցիներում, թատրոններում ևն կախված մետաղեայ, երբեմն շողշողուն մանր ապակիներով անօթ, բազմաթիւ ճրագարաններով, որոնց մէջ մոմեր էին տնկում (կամ կանթեղներում ձէթ ածում) և վառում։

    5. Նմանութեամբ Արեգակ։

    6. (Աստղաբաշխական) Արեգակի սկաւառակի վրայ երեւցող կէտ, որ աւելի պայծառ ու ճաճանչաւոր է քան սկաւառակի միւս մասերը։

    7. Փոխաբերաբար Նշանաւոր գիտնական և նրա ուսմունքը, որ ուղեցոյց է հանդիսանում։

Դարձուածքներ

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 1895
ՆՈՐ
(beta)
Փնտռել «Քրիստոնէութեան ջահեր» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու