Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Ձեւաբանութիւն

Արեւմտահայերէն


Օձի → օձ (գոյական)
Եզակի • Սեռական հոլով
Եզակի • Տրական հոլով
 Բառարան

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 500։





Աղբիւր՝ Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): էջ 540
ՆՈՐ
ՕՁԻՔ (ձեաց, յոգնակի), օձիքի, օձիքներ
գոյական
    1. Զգեստի կամ շապկի վերի եզրը, որ օձի նման պատում է վիզը, լինում է կանգնած կամ պառկած։

    2. (Օձ՚ից) Տանջանքի մի տեսակ գործիք։

Բաղադրեալ Բայեր



Դարձուածքներ

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 2370
ՆՈՐ
(beta)
ՕՁ ի (ից), օձեր
գոյական
    1. (Կենդանաբանական) Սողունների դասին պատկանող կենդանիների կարգ, որոնք ունին երկայնաձիգ գլանաձեւ թեփոտ մարմին, առանց ոտների, երկճղի լեզու. շարժվում են գալարելով. վերի և վարի ծնօտներն իրարից բաժանված են, ուստի օձերը կարողանում են երախն ու կոկորդը շատ լայն բանալ, որսը չեն ծամում ու մանրում, այլ ամբողջապէս կուլ են տալիս (Ophidia



    2. Փոխաբերաբար (Կրօնական) Սատանայ, որ ըստ եկեղեցական մեկնիչների, օձի կերպարանքով խաբեց Եւային և հրապուրեց արգելված պտղիցն ուտել։

    3. Նմանութեամբ Մանկական խաղալիք թղթէ շրջանակից, մի կողմից երկայն պոչ կպցրած և միւս կողմից թել կապած, որը քամուն տալով բարձրացնում են օդի մէջ ինչպէս վիշապ։
Իբրեւ ածական
    4. Ժանտ, խայթող, դժնեայ մարդ։

Բաղադրեալ Բայեր


Դարձուածքներ







Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 2368
ՆՈՐ
(beta)
ՕՁԻՔ
գոյական
    1. հագուստի՝ շապիկի վիզի մասի կտրուածքը. փողպատ, փողակ.

    2. հագուստի՝ շապիկի վերին մաս, որ օձի նման կը պատէ վիզը։


Բաղադրեալ Բայեր








Դարձուածքներ

Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 2460
ՆՈՐ
(beta)
ՕՁ
գոյական
    1. երկարաձիգ՝ գլանաձեւ՝ թեփոտ եւ առանց ոտքի մարմին ունեցող սողուն մը, որ գետնի վրայ, ջուրի մէջ եւ կամ ծառերու վրայ գալարուելով յառաջ կը շարժի.

    2. (Փոխաբերական իմաստ) խորագիտութիւն.

    3. (Փոխաբերական իմաստ) առողջութիւն, բժշկութիւն.

    4. (Փոխաբերական իմաստ) նենգաւոր՝ խարդախ՝ չարալեզու՝ բանսարկու մարդ.

    5. (Փոխաբերական իմաստ) նախանձ.

    6. (Փոխաբերական իմաստ) չար, խայթող (խօսք՝ մարդ

Դարձուածքներ

Օձէն ալ դեղ կը շինեն


Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 2457
ՆՈՐ
(beta)

Նման բառեր
օծի
 Գործածութիւն փորձնական 145 մէջբերում 

Գտնուած բառաձեւերու գործածութիւնը


ՆՈՐ Ուսամնասիրել Օձի բառաձեւին գործածութիւնը՝ Արեւմտահայերէն Գրուածքներու Ժողովածոյ-ին մէջ։
Փնտռել «Օձի» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու