Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Բառարան

Աղբիւր՝ Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): էջ 140
ՆՈՐ
ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
գոյական
    1. Ընկեր լինելը, մտերմութիւն, բարեկամութիւն։

    2. Դրութիւնը անասունների, որոնք ապրում են մի ընդհանուր օրէնքով։
    3. Միութիւն՝ համախմբումն մարդկանց, որոնք ապրում են մի ընդհանուր օրէնքով, հասարակութիւն։

    4. Մարդկանց հաւաքոյթ՝ զուարճութեան՝ խաղի՝ զրոյցի համար։

    5. Ծանօթութիւն, յարաբերութիւն, իրար հետ նիստ ու կաց։
    6. Հնումը միութիւն մի քանի մարդկանց՝ որևէ ընդհանուր նպատակի համար։

    7. Միութիւն մարդկանց՝ որևէ արդիւնաբերական կամ առևտրական նպատակի համար (այս մտքով երբեմն գրվում է կրճատ ձեւով, ընկ. կամ ընկեր.

    8. Ընկերութեան կանոն

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 698
ՆՈՐ
(beta)
ԸՆԿԵՐ ընկերի (ընկերաց), կմ ընկերոջ
գոյական
հին նշանակութիւն 1. Հացակից, սեղանակից։

    2. Սրտակից՝ մտերիմ ծանօթ, նա՝ որի հետ մէկը կապված է փոխադարձ սիրով, որի հետ շարունակ լինում է, ժամանակ է անց կացնում։ Բարեկամ։

    3. Միասին աշխատող, աշխատակից, գործակից։

    4. Շահով՝ առևտրով իրար հետ կապված. միասին գործ անող։

    5. Ուրիշի հետ միևնոյն զբաղմունքն ունեցող։

    6. Միասին ճանապարհ գնացող, ուղեկից։

    7. Գաղափարով՝ ուրիշի հետ կապված, համախոհ։

    8. Յարգական խօսք, որով ՍՍՌՄ-ի բոլոր քաղաքացիները դիմում են միմեանց։

    9. Ուրիշի հետ զոյգ կազմող, պատշաճող, համապատասխանող։

    10. Զուգակից, ամուսիններից մէկը միւսի վերաբերմամբ։
    11. Այր ամուսին (այսպէս է կոչում կինը, համեստութեան համար, իւր ամուսնին, սրա ծանօթի հետ խօսելիս
    12. Նմանութեամբ Հաւասար։

    13. Տե՛ս Ընկերք։

Դարձուածքներ

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 697
ՆՈՐ
(beta)

Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 661
ՆՈՐ
(beta)
 Գործածութիւն փորձնական 27 մէջբերում 

Գտնուած բառաձեւերու գործածութիւնը


Փնտռել «ընկ» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու