Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Բառարան

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 273։


ՃԱՂ
գոյական
    1. դագաղ։
    2. Տե՛ս տակը։



Աղբիւր՝ Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): էջ 309
ՆՈՐ
գաւառական բառ 1. ՃԱՂ
գոյական
    1. Բարակ ու բոլորակ երկաթէ ձողիկ, որով գուլպայ են գործում։

    2. Երկաթէ բարակ ձողիկ, որի վրայ անց են կացնում մասուրան, կկոցի թելը։

    3. Ջուլհակի գործիք օրօրոցի ձեւով, որի վրայ հագցրած են 24 երկաթի ձողիկներ, որոնց վրայ անց են կացնում թելով մասուրաները և հինում են։

    4. Երկաթէ ձողիկների երկու շարք սանտերքի վրայ, սանտերքի ատամները, որոնց միջով բուրդը քաշքշելով գզում են։

    5. Ճախարակի ատամնաւոր մասը։

    6. Փայտէ կամ երկաթէ երկայն ձողերի շարք, որով վանդակաձեւ պատսպարում են մի տեղ։

    7. Սանդուխների երկայնութեամբ կամ պատշգամների բազրիքներում փայտէ ճախարակված ձողերի շարք։
    8. Վանդակաձեւ դուռ, փայտի բարակ շերտերից, որ կախ են անում տան մուտքի առաջ, որպէսզի դուռը բաց լինելիս հաւ շուն ներս չմտնեն։
    9. Եկեղեցիներում կանանց բաժանմունքը, որ ճաղով (6) բաժանված է տղամարդկանց բաժանմունքից։
գաւառական նշանակութիւն 10. Փայտէ փոքր շրջանակ, վրան մի ձող (ճաղ) ցցած, որը բուրդ մանողները հագցնում են ձեռքին և ճաղի վրայ փաթաթում են բրդի մալանչը, որից հետզհետէ մանում են թեշիկով։







Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 1341
ՆՈՐ
(beta)

Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 1360
ՆՈՐ
(beta)
Փնտռել «ճաղ՝» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու