Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Ձեւաբանութիւն

Արեւմտահայերէն


սիրտին → սիրտ (գոյական)
Եզակի • Սեռական հոլով • Որոշիչ յօդ «ն»
Եզակի • Տրական հոլով • Որոշիչ յօդ «ն»
Եզակի • Սեռական հոլով • Երկրորդ դէմքի եզակի, կամ յոգնակիներու Ստացական յօդ «ն»
Եզակի • Տրական հոլով • Երկրորդ դէմքի եզակի, կամ յոգնակիներու Ստացական յօդ «ն»
 Բառարան

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 413։



Աղբիւր՝ Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): էջ 448
ՆՈՐ
ՍԻՐՏ սրտի (ից)
գոյական
    1. (Կազմախօսական) Մկանային անօթ, մարդկանց մէջ՝ երկայնաձեւ տանձի նման, բռունցքի մեծութեամբ, որ զետեղված է կուրծքի վանդակում, մի քիչ դէպի ձախ, սուր կողմը ներքեւ՝ երկու թոքերի միջեւ, բաժանված չորս խորշի, և ծառայում է իբրև կենտրոնական գործարան արիւնի շրջադարձութեան. բացվելով ու կծկվելով (բաբախելով) նա ընդունում է թթուածինից զուրկ և կեղտոտ սեւ արիւնը մարմնի բոլոր մասերից, մղում է դէպի թոքերը և թոքերից ընդունելով մաքրված ու թթուածնով հարստացած ալ արիւնը՝ մղում է մարմնի բոլոր մասերը։




    2. Սիրտը իբրև միս։

գաւառական նշանակութիւն 3. Մարսողական գործարան, ստամոքս։

    4. Սիրտը իբրև մարմնի ամենակարեւոր մասը, նոյն ինքն անձը։

     Նմանութեամբ Սիրտը նկատված իբրև աղբիւր և յարուցիչ զգայական և մտաւոր կարողութիւնների, (ուղեղի գործունէութիւնը մասամբ վերագրելով սրտին


    5. Զգացմունք, գութ։


    6. Ոգեւորութիւն, խրախոյս, քաջալերութիւն, եռանդ։

    7. Քաջութիւն, անվեհերութիւն։

    8. Յօժարութիւն, տրամադրութիւն։


    9. Ներքին խորհուրդ, դիտաւորութիւն։


Փոխաբերաբար
    10. Կենտրոնական մաս մի երկրի կամ շրջանի, որտեղ մէկը կարեւոր դեր է կատարում։

    11. Բուսական՝ կենդանական մարմինների ներսի էական մասը։

    12. Խաղաթղթի կարմիր խալերից մէկը, որ սրտի ձեւ ունի, սրտիկ։
Ածանցական Բառեր


Բաղադրեալ Բայեր








































Դարձուածքներ








Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 1982
ՆՈՐ
(beta)
ՍԻՐՏ
գոյական
    1. արեան շրջանառութեան գործարան մարդու եւ անասունի մարմնին մէջ.
    2. այդ գործարանին տեղը (մարդու կրծքավանդակի ձախ կողմը).
    3. սիրտը իբրեւ միսի կտոր.
    4. մարսողական գործարան. ստամոքս.
    5. անձ, հոգի.
    6. խիղճի՝ գութի աղբիւր.
    7. մտածելու՝ զգալու աղբիւր.
    8. (Փոխաբերական իմաստ) որեւէ բանի հիմնական՝ կեդրոնական մասը.
    9. (Փոխաբերական իմաստ) որեւէ երկիրի՝ շրջանի՝ բանի կեդրոնական՝ գործունեայ՝ շարժիչ տեղը.
    10. (Փոխաբերական իմաստ) ոգեւորութիւն, խրախոյս, քաջալերանք.
    11. (Փոխաբերական իմաստ) տրամադրութիւն, յօժարութիւն.
    12. (Փոխաբերական իմաստ) քաջութիւն, անվեհերութիւն.
    13. (Փոխաբերական իմաստ) ներաշխարհ, ներքին ապրումներ, դիտաւորութիւն.
    14. (Փոխաբերական իմաստ) պտուղի միջուկ.
    15. խաղաթուղթի սրտաձեւ կարմիր նշանը. սրտիկ։

Բաղադրեալ Բայեր



























































Դարձուածքներ


Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 2130
ՆՈՐ
(beta)
 Գործածութիւն փորձնական 27 մէջբերում 

Գտնուած բառաձեւերու գործածութիւնը


ՆՈՐ Ուսամնասիրել սիրտին բառաձեւին գործածութիւնը՝ Արեւմտահայերէն Գրուածքներու Ժողովածոյ-ին մէջ։
Փնտռել «սիրտին» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու