Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Բառարան
4. Է՜
միջարկութիւն
    1. Դրվում է կոչական բառերից առաջ իբրեւ բացագանչութիւն։
գաւառական նշանակութիւն 2. Զարմացական բացագանչութիւն. մի՞թէ, ի՞նչ ես ասում։
    3. Հարցական բացագանչութիւն, իբրեւ պատասխան կոչողին կամ մի բան ասողին, ի՞նչ, ի՞նչ է, ի՞նչ կայ։
    4. Հարցական բացագանչութիւն՝ երբ չեն հասկացել ասված խօսքը։ Ի՞նչ, ինչպէ՞ս, ինչ ասացի՞ր։ (Արտասանվում է յէ՞, յը՞
    5. Բացագանչութիւն, որով արտայայտում են թէ բաւական է եղածը՝ ասվածը։

    6. Բացագանչութիւն, որով ցոյց են տալիս, թէ հետաքրքրութեամբ լսում են և ուզում են, որ պատմութիւնը շարունակվի։


գաւառական նշանակութիւն 7. Երկար բացագանչութիւն օրօրի ամեն տան վերջը, որից փոխաբերաբար նանա, նանիկ, քուն։

Բաղադրեալ Բայեր
գաւառական բառ Է ասել

գաւառական բառ Է անել

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 678
ՆՈՐ
(beta)
2. գաւառական բառ ՋԱՆ
գոյական
    1. Կեանք, կենդանութիւն։

    2. Ոյժ, տոկունութիւն։

    3. Հոգի, շունչ, անձն։

    4. Հոգիս, սիրելիս. (Փաղաքշական), (այս նշանակութեամբ կոչական նաեւ Ջանօ

ածական
    5. Իբրեւ փաղաքշական խօսք դրվում է գոյականին կից (առաջից, յետեւից կամ երկու կողմից). սիրելի, անձկալի։

Իբրեւ միջարկութիւն
    6. Բացագանչութիւն, որով գոհունակութիւն են յայտնում, խրախուսում են երգողին կամ խօսողին։

    7. Փաղաքշական անդրադարձութիւն մէկի դիմումին կամ հարցին. ի՞նչ է, սիրելիս, ի՞նչ կայ, ի՞նչ ես ուզում։

Դարձուածքներ


Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 1898
ՆՈՐ
(beta)
 Գործածութիւն փորձնական 1 մէջբերում 

Գտնուած բառաձեւերու գործածութիւնը


Փնտռել «Է ու ջան» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու