Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Ձեւաբանութիւն

Գտնուած Բառաձեւեր


մայր լեզու → մայր լեզու

Գտնուած Բառոյթներ


 Բառարան
ԼԵԶՈՒ (լեզուի, լեզուաց)
գոյական
    1. (Կազմախօսական) Մարմնի գործարան, զետեղված բերանի մէջ, մսոտ, տափակ, երկայնաձեւ, դիւրաշարժ, որ ծառայում է կերակուրը ծամելիս շուռ տալու, ճաշակելու, նոյնպէս և խօսելու։

    2. (Նմանութեամբ) Մետաղէ մուրճ, որով խփում են զանգի շրթին և հնչեցնում զանգը։
    3. Ցամաքի մի կտոր, որ երկար ձգված է ծովի մէջ։

    4. Բանալիի բունի վրայ յարմարեցրած մետաղէ շերտ, միապաղաղ կամ ծոնդերով, որով բաց են անում կամ փակում են կողպէքը։
    5. Երկայն ձեւի բոց։
գաւառական նշանակութիւն 6. Բարակ երկայն կաշի, որ դրվում է երեսից կոճկվող կօշկի ճեղքուածքի տակ, որպէսզի գուլպաները չերեւան։

    7. Լեզուն՝ իբրեւ խօսելու գործարան։

    8. Բառերի միջոցով միտք արտայայտելու ընդունակութիւն. խօսք, բարբառ։

    9. Որեւէ ազգի լեզու (8

    10. Ամբողջութիւն քերականական և լեզուային այլ կանոնների, որոնք յատուկ են մի լեզուի։

    11. Մի հեղինակի բառամթերքը, ոճը, յատկաբանութիւնը։

    12. Մի մասնագիտութեան մէջ գործածվող բառամթերք և ոճաբանութիւն։
    13. Միտքը բառերով արտայայտելու եղանակ։

    14. Միտք արտայայտելու այլ եղանակ՝ առանց բառերի։

հին նշանակութիւն 15. Ազգ, որ խօսում է իւր սեփական լեզուով։

    16. Մարդ, որ խօսում է լեզուով։

    17. (Ռազմագիտական) Պատերազմի դաշտում բռնված գերի, որին հարց ու փորձի են ենթարկում՝ թշնամու ոյժերի մասին տեղեկութիւններ ստանալու համար։
Տեսակներ










Բաղադրեալ Բայեր















Դարձուածքներ




Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 824
ՆՈՐ
(beta)
1. ՄԱՅՐ մօր (մարբ, մարք, մարց, մարբք)
գոյական
    1. Կին, որ երեխայ է ծնել, մէր, մար, մարէ։

    2. Ծնող կինը իւր զաւակի նկատմամբ, իգական սեռի ծնող։ Հակառակը՝ Հայր։

    3. Կենդանիների էգը, որ ձագեր է բերել։

    4. Նմանութեամբ (Եկեղեցական) Կանանց վանքի մեծաւորուհի, մայրապետ։
    5. Փեթակի մէջ միակ էգ մեղուն, որ ձու է ածում, թագուհի (5

գաւառական նշանակութիւն 6. Երեխաների խաղի ժամանակ՝ խաղացող խմբերից ամեն մէկի գլխաւորը, որի կարգադրութեան ենթարկվում են միւս խաղացողները։

    7. Քացախի երեսին բռնած բարակ մաշկը, որ նպաստում է հեղուկի շուտով քացախելուն։
    8. (Տպարանական) Մետաղեայ կաղապար, որի մէջ ածելով հալած արճիճը՝ ձուլում են տպարանական տառեր։

    9. Զգեստների վրայ՝ յատուկ ճեղքուածք, որի միջով անց են կացնում կոճակը, կամ օղակ, որի վրայ հագցնում են կեռմայրն, ու կոճկում, (այս նշանակութեամբ գործ է ածվում գաւառական արտասանութեամբ՝ մէր

    10. Փոխաբերաբար Ուրիշին կերակրող, խնամարկող, գթացող կին։

    11. Երկիր, որտեղ մի բան առաջ է եկել, սկսվել։
    12. Պատճառ, մի երեւոյթ առաջ բերող։

ածական
    13. Գործ է ածվում ածականաբար, իբրեւ մակդիր գոյականների մօտ, օրինակ.
Տե՛ս Ներքեւը։

Բաղադրեալ Բայեր


Դարձուածքներ

















Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 1395
ՆՈՐ
(beta)
ԼԵԶՈՒ
գոյական
    1. մարմինի գործարան՝ զետեղուած բերնի մէջ՝ մսոտ՝ տափակ՝ երկայնաձեւ՝ դիւրաշարժ՝ որ կը ծառայէ խօսելու՝ նոյնպէս ծամուելիք ուտելիքը բերնին մէջ դարձնելու.
    2. բառերու միջոցաւ միտք արտայայտելու ընդունակութիւն, խօսք, բարբառ.
    3. խօսուածք, ոճ, յատկաբանութիւն, ոճաբանութիւն.
    4. բառամթերք, բառապաշար, բառագանձ.
    5. ամբողջութիւն քերականական ու լեզուական կանոններու, որոնք յատուկ են լեզուի մը.
    6. մետաղէ մուրճ կամ ուռ, որով կը զարնեն ու կը հնչեցնեն զանգակը.
    7. ցամաքի բարակ կտոր՝ որ երկարած է ծովուն մէջ.
    8. կղպանքի՝ փականքի սողնակ, որով կը բանան ու կը գոցեն դուռը.
    9. բարակ՝ երկայն կաշի՝ որ կօշիկի բացուածքը գոցելու կը ծառայէ.
    10. (Փոխաբերական իմաստ) երկայն ձեւի բոց.
    11. կշիռքի մէտ.
    12. ազգի մը սեփական լեզուն։

Տեսակներ







Բաղադրեալ Բայեր






























Դարձուածքներ















Ըստ Հրաչեայ Աճառեանի՝ շուրջ 1500 լեզու կը խօսուի աշխարհիս վրայ (ԼԻԱԿԱՏԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ, Երեւան, 1955, Ներածութիւն, էջ 13

Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 768
ՆՈՐ
(beta)
ՄԱՅՐ
գոյական
    1. կին՝ որ զաւակ ծներ է, զաւակ ունի.

    2. ծնող կինը՝ իր զաւակներէն դիտուած.

    3. կենդանի՝ որ ձագ ծնած է.

    4. մետաղեայ կաղապար, որուն մէջ կը թափեն հալած մետաղը եւ տառեր կը ձուլեն. տառամայր, բուն, նախատիպ.

    5. կուսանոցի պատասխանատու. մայրապետ.

    6. ծառի տեսակ մը. մայրի, սոճի, նոճի.

    7. (Փոխաբերական իմաստ) պատճառ, սկիզբ, աղբիւր.

    8. սնուցման, զարգացման օրրան.

    9. ուրիշներու հանդէպ մայրական հոգածութիւն ցուցաբերող կին.

ածական
    10. գլխաւոր, հիմնական.
Տեսակներ





Ածանցական Բառեր

Բաղադրեալ Բայեր



Դարձուածքներ















Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 1403
ՆՈՐ
(beta)
 Գործածութիւն փորձնական 8 մէջբերում 

Գտնուած բառաձեւերու գործածութիւնը


Գտնուած բառոյթներու գործածութիւնը


Փնտռել «մայր լեզու» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու