Армянская проверка орфографии
загрузить HySpell сейчас
 Morphology

Matching Lexemes


 Словарь
ՀՐԵՇՏԱԿ հրեշտակի (հրեշտակաց)
գոյական
հին նշանակութիւն 1. Պատգամաւոր, դեսպան, որ թագաւորներն ուղարկում էին իրար մօտ որոշ յանձնարարութիւններով։

հին նշանակութիւն 2. Լրաբեր, սուրհանդակ, թղթատար։

հին նշանակութիւն 3. (Կրօնական) Աստծու կողմից ուղարկված պատգամաւոր՝ նրա կամքը կատարելու կամ մարդկանց յայտնելու համար։

հին նշանակութիւն 4. Մարգարէ, առաքեալ՝ իբրև աստծուց ուղարկված։

    5. (Կրօնական) Երեւակայական անմարմին էակ, որ սպասաւորում է աստծուն և նրա տնօրինութիւնները կատարում։


Փոխաբերաբար
    6. Բարի, հեզ, հեզահամբոյր մարդ։

    7. Շատ գեղեցիկ, չքնաղ գեղեցկութեամբ (ասում են կանանց և երեխաների նկատմամբ

    8. Ամենասիրելի անձ։

Բաղադրեալ Բայեր

Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 1299
Новинка
(beta)
ՊԱՀԱՊԱՆ պահապանի (պահապանաց)
գոյական
    1. Նա որ պահպանում է մէկին կամ մի բան։

    2. Պետական ստորին պաշտօնեայ, որ հսկում է որոշ տեղի ապահովութեան վրայ. պահանորդ։

հին նշանակութիւն 3. Պահպանակ, համայիլ, որը կրողին պահպանում է չար աչքից և պատահարներից։

հին նշանակութիւն 4. Պահպանութիւն։

Դարձուածքներ

Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 1801
Новинка
(beta)

Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 1963
Новинка
(beta)
ՀՐԵՇՏԱԿ
(Պահլաւերէն frechtak, férichté, frichta, Պարսկերէն fireche = ուղարկուած, առաքեալ, Մանիք.- նոր Պարսկերէն firiche - հրեշտակ, մարգարէ)

գոյական
    1. գերբնական՝ անմարմին՝ լուսաթռիչ ու երկնային հոգի՝ էակ՝ որ կը սպասաւորէ Աստուծոյ եւ անոր տնօրինութիւնները կը կատարէ, զուարթուն, անգեղոս (Յունարէն angélos, ա) հրեշտակ, բ) պատգամաւոր).
    2. արքայական պատգամաւոր, դեսպան, պատուիրակ.
    3. պատգամաբեր, լրաբեր, սուրհանդակ (հին իմաստով).
    4. մարգարէ, առաքեալ՝ իբրեւ Աստուծոյ պատգամաբեր։ Հրեշտակ Տեառն՝ Աստուծոյ՝ սովորական տիտղոս Քրիստոսի՝ Յիսուսի՝ իբրեւ գերագոյն պատգամաբեր (Հին Կտակարանի մէջ).
    5. (Փոխաբերական իմաստ) դրական յատկութիւններու՝ բարեմասնութիւններու մարմնացում (բարութիւն՝ անարատութիւն՝ անմեղութիւն).
    6. (Փոխաբերական իմաստ) շատ գեղեցիկ՝ չքնաղ էակ (սովորաբար կին՝ աղջիկ՝ երեխայ).
    7. (Փոխաբերական իմաստ) բարի՝ հեզ՝ հեզաբարոյ մարդ.
    8. (Փոխաբերական իմաստ) ամենասիրելի անձ.
    9. Ա. Աւետարանի խորհրդանիշ:

Տեսակներ




Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 1303
Новинка
(beta)
 Usage beta 2 citations 

Usage of matching Lexemes


Найти слово "Պահապան հրեշտակ" также в следующих словарях

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations