Армянская проверка орфографии
загрузить HySpell сейчас
 Словарь

Источник: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): стр. 511
Новинка
Ւ,
ւ,
Ւիւն
գոյական
    1. Հայերէն այբուբենի երեսուն և չորրորդ գիրը և եօթներորդ ձայնաւորը։

    2. Ձայնաւոր հնչիւն՝ համապատասխան յունական υ՚ի (իպսիլոն) սկզբնական հնչիւնին, որպիսի առումով շատ հազիւ գործ է ածված հին ձեռագիրներում (Բաբիւլոն կամ Բաբւլոն, կիւրակէ կամ կւրակէ, հիւպատ կամ հւպատ, Հռիւփսիմէ կամ Հռւփսիմէ, հիւսիս կամ հւսիս ևն




    3. Իւնագրութիւն կոչված գրութեան մէջ ւ՚ը փոխարինում է հին ուղղագրութեան (վ՚ահնչիւն) ու գրութիւնը ձայնաւորից առաջ, օրինակ. Նւէր (= նուէր, նվէր), գրւած (= գրուած, գրված) ևն։

    4. Տաղաչափական գրուածքների մէջ փոխարինում է ու կամ եւ շաղկապը՝ երբ հարկաւոր է վանկը սղել, և կարդացվում է իբրեւ փափուկ վ։ Օրինակ.

հին նշանակութիւն 5. Թուարկութեան մէջ՝ 7000։
Ւ՚ով սկսվող բառեր չկան հայերէնի մէջ. եղածները արուեստական գրութիւններ են՝ երբ հարկ է եղել տաղաչափութեան մէջ տողն սկսել Ւ՛ գրով։

Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 2239
Новинка
(beta)

Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 685
Новинка
(beta)
Ւ
մեր այբուբենին 34րդ գիրը։ Բառասկիզբին չի գործածուիր եւ հետեւաբար ներկայ աշխարհաբարին մէջ իրմով սկսող բառ չունինք: Եղածները արուեստակեալ ստեղծումներ են, տաղաչափութեան մէջ տողը ւ տառով սկսելու համար (միջին դարերուն). օրինակ՝




Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 2344
Новинка
(beta)
Ը
    1. մեր այբուբենին ութերորդ տառը եւ չորրորդ ձայնաւորը, որ ունի կարճ ու անշեշտ հնչիւն, եւ կ՚արտասանուի կիսափակ բերանով ու թեթեւօրէն ոյժ տալով կոկորդին. անունն է ըթ.

    2. գլխագիր ը-ը, քովը կէտ (= Ը.), դասական թուական ածական է եւ կը նշանակէ ութերորդ, իսկ նոտրգիր կամ բոլորգիր կամ շեղագիր ը-ը բացարձակ թուական ածական է եւ կը նըշանակէ ութ.

    3. բառերուն սկիզբը կը գրուի մի'այն նայ բաղաձայններին առաջ (լ, ղ, մ, ն, ր).

    4. բառերու մէջ չի գրուիր, բայց կը հընչուի ի եւ ու ձայնաւորներու սղումով. օրինակ՝

    5. հոլովման ընթացքին՝ ածանցման եւ բարդումի մէջ ալ՝ քանի մը միավանկ բառեր իրենց սկզբնատառ ի-ն կամ ու-ն կորսնցնելով՝ կը գրուին ը-ով. օրինակ՝
    6. ինչ-ինչ բառերու մէջ ը-ը կը փոխանակուի ա-ով. օրինակ՝
    7. ըստ նախադրութիւնը իբրեւ նախամասնիկ գործածուելու ատեն ը-ը կ՚իյնայ. օրինակ՝

    8. տողադարձի ատեն թէ՛ բառին սկիզբը եւ թէ մէջը ը կ՚աւելցուի. օրինակ՝
    9. տողադարձի ատեն ազնուական, նուագ, եւ այլն բառերու ու-ի ո-ն ը-ի կը փոխուի. օրինակ՝
    10. տաղաչափութեան մէջ՝ երբ ձայնաւորի հանդիպող սղելի վանկ մը իբրեւ լիավանկ պէտք կ՚ըլլայ կարդալ՝ ը կ՚աւելցուի. օրինակ՝
    11. անունի մը ետեւ կը գործածուի իբրեւ որոշիչ յօդ՝ երբ անունը բաղաձայնով կը վերջանայ եւ յաջորդ բառը բաղաձայնով կը սկսի. օրինակ՝
    12. ստացական ածականին, ընկերացող անուն մը ը դիմորոշ յօդը կ՚առնէ՝ երբ անունը բաղաձայնով կը վերջանայ. օրինակ՝
ինքը։

Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 649
Новинка
(beta)
 Usage beta 1 citation 

Usage of matching Word Forms


Найти слово "ւ-ը" также в следующих словарях

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations