Армянская проверка орфографии
загрузить HySpell сейчас
 Morphology

Matching Word Forms


օծվելը → օծվել
 Словарь

Источник: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): стр. 540
Новинка
ՕԾԵԼ օծեցի
ներգործական բայ
    1. Իւղ՝ ձէթ կամ նման կիսահեղուկ բան քսել մարմնին։

հին նշանակութիւն 2. Դեղ քսել ցաւած տեղին։

    3. (Եկեղեցական) Օրհնած իւղ ածել մէկի գլխին և դրանով նուիրագործել նրա աստիճանը, պաշտօնը։

    4. (Եկեղեցական) Մեռոն քսելով նուիրագործել։

    5. (Եկեղեցական) Հիւանդներին օրհնած իւղ կամ մեռոն քսել (սկզբնապէս՝ իբրև բուժիչ միջոց, ապա՝ իբրև հոգեւոր խորհուրդ՝ մահուան նախապատրաստելու
հին նշանակութիւն 6. Զօծել, ազնիւ մետաղի բարակ խաւով պատել մի ուրիշ մետաղ կամ այլ իր։
գաւառական նշանակութիւն 7. (Ծաղրական), Մի կեղտոտ հեղուկով կամ լոյծ բանով ապականել մէկի վրան։

ՕԾԵԼ օծեցայ կամ օծայ,
ՕԾՎԵԼ օծվեցի

Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 2367
Новинка
(beta)
ՊԱՏԵԼ
ներգործական բայ
    1. բոլոր կողմերէն ծածկել, սեղմ կերպով բան մը փաթթելով պարփակել՝ ծածկել. փակել, գոցել.

    2. իր շերտով որեւէ բանի երեսը ծածկել.

    3. պատ՝ ցանկապատ քաշել. պարսպել, պարսպապատել, որմել, որմապատել, պատ շինել.

    4. ծածկելով պաշտպանել.

    5. ամբողջապէս գրաւել՝ տեղ առնել՝ զբաղեցնել. բռնել, լեցնել.

    6. չորս կողմը բռնել. պաշարել, շրջապատել, օղակել.

    7. շրջապատել, շրջափակել.

    8. (Փոխաբերական իմաստ) տարածուելով ծածկել. պարուրել, փռուիլ.

    9. (Փոխաբերական իմաստ) տոգորել, համակել, լեցնել, տիրել.

    10. եզերել, սահմանափակել.

    11. օղակներու՝ գալարներու մէջ առնել. փաթթել.

    12. ծաւալելով՝ տարածուելով իր մէջ առնել. ընդգրկել.

    13. (Փոխաբերական իմաստ) բանի մը շուրջը դրուելով զարդարել՝ պսակել.

    14. պատով պատնէշով՝ վարագոյրով գոցել.

    15. (Գրաբար) փաթթել, կապել.

    16. բանի մը մակերեսը որեւէ նիւթի շերտով օծել.

    17. ոյժ՝ կարողութիւն եւ այլն բառերուն հետ՝ բաւել, բաւարար ըլլալ. օրինակ՝
    18. ծեփել, բռել։

Տեսակներ














Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 1993
Новинка
(beta)
ՕԾԵԼ
ներգործական բայ
    1. իւղ կամ որեւէ օծանելիք քսել (մարմնին՝ մաշկին). իւղել.
    2. ցաւած տեղը դեղ քսել.
    3. (Եկեղեցական) կառուցուելիք եկեղեցիին խորանի վէմ քարին միւռոն դնել. միւռոնել, օրհնել.
    4. (Եկեղեցական) նորաշէն եկեղեցիի մը օծման արարողութիւնը.
    5. (Եկեղեցական) սրբանկարներուն միւռոն քսել.
    6. (Եկեղեցական) երեխան մկրտելու ատեն՝ միռոն քսել ճակտին՝ սիրտին՝ թիկնամէջին՝ ինչպէս նաեւ աչքերուն՝ ականջներուն՝ բերանին՝ ձեռքերուն՝ կռնակին կամ կուշտին եւ ոտքերուն.
    7. (Եկեղեցական) եկեղեցական ասպարէզի ընծայուող թեկնածուին ճակտին միւռոն քսել՝ աստիճանը՝ կոչումը նուիրագործելու համար.
    8. վերջին օծում (որ շատոնց դադրած է մեր մէջ։ Պահուած է միայն ննջեցեալ եկեղեցականներու պարագային).
    9. ազնիւ՝ թանկագին մետաղի խաւով պատել. զօծել.
    10. (Փոխաբերական իմաստ) տոգորել, համակել։

Տեսակներ


Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 2457
Новинка
(beta)
 Usage beta 2 citations 

Usage of matching Word Forms


Найти слово "օծվելը" также в следующих словарях

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations