Armenische Rechtschreibprüfung
Erhalten HySpell
 Wörterbuch
ԴԵՂ դեղի (դեղից կամ դեղոյ)
գոյական
հին նշանակութիւն 1. Խոտ։

    2. Ընդհանուր անուն (սկզբնապէս բուսական) բժշկական, քիմիական և ներկային նիւթերի։

    3. Բաղադրութիւն, որ գործ է դրվում հիւանդութիւնները բուժելու համար։

    4. Սպեղանի մարմնի վրայ քսելու զանազան հիւանդութիւնների դէմ։

    5. Փոխաբերաբար Միջոց, ճար, դարման՝ հոգեկան վշտերը, դժբախտութիւնները ամոքելու, մեղմելու։

հին նշանակութիւն 6. Կախարդական միջոց, յուռութ, բժժանք զանազան ցաւերի դէմ կամ այլ նպատակներով։

    7. Աչքի ծարիր։
    8. Երեսի շպար։
հին նշանակութիւն 9. Օծանելիք, անուշահոտութիւն։


    10. Դեղ մահու կամ լոկ, Դեղ
հին նշանակութիւն 11. Ներկ։
հին նշանակութիւն 12. Զանազան գոյնի հեղուկ՝ գրելու համար, մելան, թանաք։

    13. Տե՛ս Թեղ։

գաւառական նշանակութիւն 14. Մէրան կամ մակարդ, որ ածում են կաթի մէջ՝ կաթը դարձնելու համար (պանիր պատրաստելիս

գաւառական նշանակութիւն 15. Դաշտային խոտեղէն մի բոյս, որ պանրի մէջ են ձգում՝ անոյշ հոտ տալու համար։

գաւառական նշանակութիւն 16. Վառօդ։

հազուադէպ նշանակութիւն 17. Կայծքարով կրակ հանելու աբեթ, կպչան։

Բաղադրեալ Բայեր


Դարձուածքներ


Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 525
Neu!
(beta)
Auch für das Wort "Դեղ ու դիր" Suche in diesen Wörterbüchern:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations