Armenische Rechtschreibprüfung
Erhalten HySpell
 Wörterbuch
ՄԵՏՐԱԿԱՆ
ածական Մետրի վրայ հիմնված, մետրերով չափվող։

Դարձուածքներ
Մետրական սիստեմ
գոյական Չափերի և կշեռքների սիստեմ, որ հիմնված է մետրի վրայ։
Մետրական սիստեմում՝ մետրի բազմապատիկները բազմապատկվում են տասով և կրում են յունական անուններ (դեկամետր = 10 մետր, հեկտոմետր = 100 մետր, կիլոմետր = 1000 մետր), իսկ ստորաբաժանումները բաժանվում են տասով և կրում են լատինական անուններ (դեցիմետր = մի տասներորդ մետր, սանտիմետր = մի հարիւրերորդ մետր, միլիմետր = մի հազարերորդ մետր
Մետրական սիստեմում՝ ծանրութեան միաւոր է ընդունված մի խորանարդ սանտիմետր զտած ջրի քաշը, որ կոչվում է գրամ և ունի նոյն բազմապատիկներն ու ստորաբաժանումները (դեկագրամ, հեկտոգրամ, կիլոգրամ, և դեցիգրամ, սենտիգրամ, միլիգրամ
Մետրական սիստեմում ծաւալի միաւոր է ընդունված մի կիլոգրամ զտած ջրի տարողութիւնը, որ կոչվում է լիտր, և ունի միևնոյն բազմապատիկներն ու ստորաբաժանումները (դեկալիտր, հեկտոլիտր, կիլոլիտր (քիչ գործածական), և դեցիլիտր, սենտիլիտր, միլիլիտր։
Մետրական սիստեմը մտցրվեց առաջին անգամ Ֆրանսիայում յեղափոխութեան ժամանակ, և իւր ճիշտ՝ նպատակայարմար սկզբունքի և հաշուելու հեշտութեան պատճառով ներկայումս ընդունված է ամենուրեք։

Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1457
Neu!
(beta)

Ähnliche Wörter
մեթրական
 Usage beta 14 citations 

Usage of matching Word Forms


Auch für das Wort "Մետրական" Suche in diesen Wörterbüchern:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations