Armenische Rechtschreibprüfung
Erhalten HySpell
 Morphology

Western Armenian


Ուխտի → ուխտ (noun)
Singular • Genitive case
Singular • Dative case
 Wörterbuch

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 368։



Source: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): p. 395
Neu!
1. ՈՒԽՏ ուխտի (ուխտից)
գոյական
    1. Հաստատուն խօսք, խոստումն, երդումով կամ առանց երդման, որ մարդ տալիս է իրան՝ մի բան կատարելու համար։

    2. Նոյնպիսի խոստումն, որով մարդիկ պայմանաւորվում են իրար հետ մի որոշ գործի համար. դաշն, պայմանադրութիւն։

հին նշանակութիւն 3. (Կրօնական) Նոյնպիսի խոստումն, որով մարդկանց մի խումբ պարտաւորվում է հաւաքաբար նուիրվել մի բարեպաշտական գործի. միաբանութիւն։

    4. (Կրօնական) Աստծու դաշն մարդկանց հետ, որով խոստանում է մարդկանց փրկութիւն և պահանջում է մարդկանցից բարեպաշտ կեանք. կտակ. կտակարան։


    5. (Կրօնական) Խնդրուածք, աղօթք աստծուն, սուրբերին, որի ժամանակ խոստանում են որևէ բարեպաշտական գործ կատարել՝ եթէ խնդիրը կատարվի։

    6. (Եկեղեցական) Վանք, մենաստան, որտեղ ապրում են միասին ուխտ (3) դնողները։

    7. (Կրօնական) Մի սրբավայր դիմելը, որին ուխտ (4) են արել և գնում են ուխտը կատարելու, երկրպագելու։

    8. (Կրօնական) Ընդհանրապէս՝ որևէ սրբավայր դիմելը երկրպագելու համար։

    9. (Կրօնական) Որոշ սրբի տօն, որի առիթով հաւատացեալների բազմութիւն է հաւաքվում այդ սրբի անունը կրող եկեղեցում երկրպագութեան և բաւականութեան համար։

հազուադէպ նշանակութիւն 10. Հրովարտակ, վճիռ։

հազուադէպ նշանակութիւն 11. Արքունական տուրք, պետական եկամուտ։

Դարձուածքներ


Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1741
Neu!
(beta)
գաւառական բառ 2. ՈՒԽՏ

Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1742
Neu!
(beta)
ՈՒԽՏ
գոյական
    1. հաստատուն խօսք՝ խոստում, երդումով կամ առանց երդումի, իբրեւ անխախտելի պարտաւորութիւն բան մը ընելու կամ չընելու.

    2. նոյնպիսի խոստում, որով մարդիկ կը պայմանաւորուին որոշ գործի մը համար. դաշն, դաշինք, պայմանաւորութիւն, պայմանադրութիւն, ուխտադրութիւն, դաշնադրութիւն.

    3. (Կրօնական) Աստուծոյ դաշինքը մարդոց հետ, որով մարդոց փրկութիւն կը խոստանայ եւ մարդոցմէ կը պահանջէ բարեպաշտ կեանք վարել. կտակ, կտակարան.

    4. այդ դաշինքը իր մէջ պարունակող՝ արտայայտող գիրքերը (Հին եւ Նոր կտակարան). օրինակ՝
    5. որեւէ ընդհանուր պարտաւորութեամբ՝ տեւականով մէկտեղուած՝ իրարու միացած խումբ (կրօնական եւ ոչ կրօնական). միաբանութիւն, եղբայրութիւն, եղբայրակցութիւն.

    6. (Եկեղեցական) կրօնական միաբանութեան բնակած վայրը, վանք, մենաստան.

    7. Աստուծոյ՝ սուրբերուն աղօթք՝ խնդրուածք, որուն ընթացքին կը խոստանան բարեպաշտական որեւէ գործ՝ նուէր կատարել, եթէ խնդիրը բարեյաջող ելք ունենայ.

    8. (Կրօնական) Սրբավայրի մը դիմելը, որուն ուխտ(7) են ըրած եւ կ՚երթան ուխտը կատարելու.

    9. ընդհանրապէս՝ որեւէ սրբավայր երթալը՝ երկրպագելու համար. սրբավայր, ուխտավայր.

    10. որոշ սուրբի տօն, որուն առիթով, այդ սուրբին անունը կրող եկեղեցիներու եւ վանքերու մէջ հաւատացեալներու բազմութիւն կը հաւաքուի երկրպագելու եւ հոգեկան բաւարարութիւն ստանալու համար (սովորութիւն կայ մատաղ բաժնել). ուխտագնացութիւն, ուխտաւորութիւն. օրինակ՝
    11. երդում, նուիրում.

    12. որոշում, որոշողութիւն.

    13. իղձ, բաղձանք:

Բաղադրեալ Բայեր





Դարձուածքներ


Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 1898
Neu!
(beta)

Ähnliche Wörter
ուղտի
 Usage beta 61 citations 

Usage of matching Word Forms


Neu! Explore the usage of the word form Ուխտի in the Corpus of Western Armenian.
Auch für das Wort "Ուխտի" Suche in diesen Wörterbüchern:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations