Free Armenian spellchecker
Get HySpell now!
 Morphology

Matching Lexemes


 Dictionary
ՄԱՇԵԼ մաշեցի
ներգործական բայ
    1. Երկար գործածութեամբ հնացնել, քայքայել։

    2. Շփելով՝ շօշափելով բարակացնել։

    3. Գործածութեամբ բթացնել։

    4. Սպառել, ուտել, ծախել։

    5. Նուազեցնել, հիւծել, տկարացնել։

    6. Վատնել, փչացնել։

old meaning 7. Կոտորել, ջնջել։

old meaning 8. Ցրվել, եղծանել։

Phrasal Verbs





Phrases


ՄԱՇԵԼ (մաշեցայ),
ՄԱՇՎԵԼ մաշվեցի

Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1406
New!
(beta)
ՍԻՐՏ սրտի (ից)
գոյական
    1. (Կազմախօսական) Մկանային անօթ, մարդկանց մէջ՝ երկայնաձեւ տանձի նման, բռունցքի մեծութեամբ, որ զետեղված է կուրծքի վանդակում, մի քիչ դէպի ձախ, սուր կողմը ներքեւ՝ երկու թոքերի միջեւ, բաժանված չորս խորշի, և ծառայում է իբրև կենտրոնական գործարան արիւնի շրջադարձութեան. բացվելով ու կծկվելով (բաբախելով) նա ընդունում է թթուածինից զուրկ և կեղտոտ սեւ արիւնը մարմնի բոլոր մասերից, մղում է դէպի թոքերը և թոքերից ընդունելով մաքրված ու թթուածնով հարստացած ալ արիւնը՝ մղում է մարմնի բոլոր մասերը։




    2. Սիրտը իբրև միս։

dialectal meaning 3. Մարսողական գործարան, ստամոքս։

    4. Սիրտը իբրև մարմնի ամենակարեւոր մասը, նոյն ինքն անձը։

     Նմանութեամբ Սիրտը նկատված իբրև աղբիւր և յարուցիչ զգայական և մտաւոր կարողութիւնների, (ուղեղի գործունէութիւնը մասամբ վերագրելով սրտին


    5. Զգացմունք, գութ։


    6. Ոգեւորութիւն, խրախոյս, քաջալերութիւն, եռանդ։

    7. Քաջութիւն, անվեհերութիւն։

    8. Յօժարութիւն, տրամադրութիւն։


    9. Ներքին խորհուրդ, դիտաւորութիւն։


Փոխաբերաբար
    10. Կենտրոնական մաս մի երկրի կամ շրջանի, որտեղ մէկը կարեւոր դեր է կատարում։

    11. Բուսական՝ կենդանական մարմինների ներսի էական մասը։

    12. Խաղաթղթի կարմիր խալերից մէկը, որ սրտի ձեւ ունի, սրտիկ։
Derivatives


Phrasal Verbs








































Phrases








Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1982
New!
(beta)
ՍԻՐՏ
գոյական
    1. արեան շրջանառութեան գործարան մարդու եւ անասունի մարմնին մէջ.
    2. այդ գործարանին տեղը (մարդու կրծքավանդակի ձախ կողմը).
    3. սիրտը իբրեւ միսի կտոր.
    4. մարսողական գործարան. ստամոքս.
    5. անձ, հոգի.
    6. խիղճի՝ գութի աղբիւր.
    7. մտածելու՝ զգալու աղբիւր.
    8. (Փոխաբերական իմաստ) որեւէ բանի հիմնական՝ կեդրոնական մասը.
    9. (Փոխաբերական իմաստ) որեւէ երկիրի՝ շրջանի՝ բանի կեդրոնական՝ գործունեայ՝ շարժիչ տեղը.
    10. (Փոխաբերական իմաստ) ոգեւորութիւն, խրախոյս, քաջալերանք.
    11. (Փոխաբերական իմաստ) տրամադրութիւն, յօժարութիւն.
    12. (Փոխաբերական իմաստ) քաջութիւն, անվեհերութիւն.
    13. (Փոխաբերական իմաստ) ներաշխարհ, ներքին ապրումներ, դիտաւորութիւն.
    14. (Փոխաբերական իմաստ) պտուղի միջուկ.
    15. խաղաթուղթի սրտաձեւ կարմիր նշանը. սրտիկ։

Phrasal Verbs



























































Phrases


Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 2130
New!
(beta)
 Usage beta 4 citations 

Usage of matching Word Forms


Usage of matching Lexemes


Also search for "Սիրտը մաշել" in these imaged dictionaries:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations