Free Armenian spellchecker
Get HySpell now!
 Dictionary
ՊՍԱԿ պսակի, պսակաց
գոյական
    1. Ծաղիկներից կամ թարմ ճիւղերից հիւսած շրջանակ, որ դնում են գլխներին զարդարանքի համար։

    2. Դաբնիի կամ ձիթենու ճիւղերից հիւսած շրջանակ, որ տալիս էին իբրև մրցանակ հասարակական մրցութիւնների կամ պատերազմների մէջ յաղթողներին։

    3. Մանեակ, որ դնում էին նորափեսայի և նորահարսի գլխներին իբրև թագ, որի պատճառով նրանք կոչվում են թագւոր (թագաւոր) և թագուհի։
    4. Ոսկուց կամ արծաթից շինված և գոհարեղէններով զարդարված ատամնաւոր շրջանակ, որ իբրև պատուի նշան կրում են գլխներին թագաւորները, դուքսերը, կոմսերը ևն և որ լինում է զանազան ձեւի և զանազան թուով գնդակներով՝ նայելով կրողի աստիճանին. կոչվում է նաև թագ։

    5. Ծաղիկներից, բոյսերից հիւսված կամ արծաթից կամ հասարակ մետաղից շինված զարդարուն շրջանակ, որ դնում են ննջեցեալի դագաղի և ապա գերեզմանի վրայ իբրև յարգանքի նշան։
Նմանութեամբ
old meaning 6. Բակ, որ երբեմն կապում է արեգակի և լուսնի շուրջը։

old meaning 7. Արեգակի գունդը, սկաւառակը։

    8. Արեգակի արտաքին լուսեղէն շրջանակը, որ տեսանելի է դառնում նրա ամբողջական խաւարման ժամանակ։

old meaning 9. Բոլորումն տարւոյ, տարեշրջան։

old meaning 10. Նկարների վրայ՝ սրբերի գլուխների շուրջն սպիտակ (իբրև լուսեղէն) շրջանակ, իբրև յայտարար նկարված անձի սրբութեան։

old meaning 11. (Եկեղեցական) Գլխի գագաթի վրայ բոլորակաձեւ գերծված տեղ, որ կիրարկվում է կաթոլիկ եկեղեցում, կուլակ (2

    12. (Բուսաբանական) Ծաղկի բաժակը շրջապատող երփներանգ տերեւների շրջանակը։
    13. (Կազմախօսական) Ատամի այն մասը, որ լնդերքից դուրս երեւում է։ Հակառակը՝ Արմատ։
old meaning 14. Առարկաների (օրինակ՝ սեղանի, դռան ևն) շուրջը շինած բարակ շրջանակ, ափ։

old meaning 15. Տանիքի շուրջը քաշած ցած պատ՝ պահպանութեան համար։

Փոխաբերաբար
    16. (Եկեղեցական) Ամուսնութեան խորհուրդը, որ կատարվում է եկեղեցում և որի ժամանակ պսակ էին դնում (պսակում էին) ամուսնացողների գլխներին։

    17. Ամուսիններից մէկը միւսի համար (մասնաւորապէս մարդը՝ կնոջ համար
    18. Յաղթութիւն, պանծալի գործ, գլուխ գործոց։

    19. (Եկեղեցական) Երանաւէտ վիճակ, որին ակնկալում են հաւատի համար կռուողները և նահատակուողները, իբրև յաղթութեան պսակի (2


    20. (Աստղաբաշխական) Անուն երկու համաստեղութիւնների, մէկը հիւսիսային, միւսը հարաւային կիսագնդում։
Phrases

Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1884
New!
(beta)
 Usage beta 1 citation 

Usage of matching Word Forms


Also search for "Փշեայ պսակ" in these imaged dictionaries:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations