Free Armenian spellchecker
Get HySpell now!
 Morphology
 Dictionary

Source: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): p. 226
New!

Source: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): p. 221
New!
ԿԱՐԳ կարգի (կարգաց)
գոյական
    1. Իրերի կանոնաւոր դասաւորութիւն որոշ սիստեմով։

    2. Իրերի դասաւորութիւն նպատակայարմար և գեղեցիկ կերպով։

    3. Բնականից կամ սովորութեամբ սահմանված կանոն, օրէնք։

    4. Խաղաղ՝ հանգիստ դրութիւն, որ առաջանում է օրէնքին հպատակվելուց. կարգ ու կանոն, բարեկարգութիւն։

    5. Դաս, աստիճան։

    6. Կանոնաւոր կերպով կողք կողքի կամ մէկը միւսի յետեւից դասված շարք։

    7. Հերթ, կանոնաւոր յաջորդութիւն մէկը միւսի յետեւից։

    8. Կեանքի վիճակ, դրութիւն։

    9. (Եկեղեցական) Խմբակցութիւն մարդկանց, որոնք ուխտում են ապրել որոշ սահմանված կանոններով. ուխտ։
    10. Կանոն, սահմանադրութիւն, որին պէտք է հետեւել այս կամ այն բանն անելիս։

    11. (Եկեղեցական) Ձեռնադրութիւն, որով մէկին իրաւունք է տրվում կրօնական այս կամ այն արարողութիւնը կատարել։
    12. Եկեղեցական արարողութիւն կամ ծիսակատարութիւն։
    13. Յատկապէս՝ թաղման եկեղեցական ծիսակատարութիւն։
⨀old meaning 14. Գրերի շարք, տող, ջերկ՝ ա, բ, գ, դ, ե, զ… ևն։

    15. (Ճարտարապետական) Տե՛ս Ոճ (12)։

    16. (Բնական գիտական) Կենդանաբանութեան և բուսաբանութեան մէջ խոշոր խմբեր կենդանիների և բոյսերի, որոնք ընդհանուր նմանութիւն ունին իրար հետ և կազմում են դասի ստորաբաժանումը և իրանք էլ ստորաբաժանվում են ցեղերի կամ ընտանիքների։

    17. (Երկաթուղային) Վագոն աւելի կամ նուազ յարմարութիւններով և աւելի կամ պակաս վճարով։

Derivatives



Phrasal Verbs








Phrases








Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1036
New!
(beta)
ԿԱՆՈՆ կանոնի (կանոնաց)
գոյական
⨀old meaning 1. Տե՛ս Քանոն։

⨀old meaning 2. Խազած աղիւսակ՝ ժամանակագրութեան, տոմարական թուերի, համաբարբառ աւետարանների։

    3. Ընդունված կարգ, եղանակ, որով մի բան պէտք է անվի։

    4. Օրէնք, սահմանադրութիւն, որով պէտք է ղեկավարվել տուեալ դէպքում։

    5. Կարգապահութիւն, բարեկարգութիւն. (այս իմաստով յաճախ գործ է ածվում կարգ բառի հետ ― կարգ ու կանոն)։

    6. Եկեղեցական ժողովների որոշում, սահմանադրութիւն։

    7. Սաղմոսի ութ բաժանումներից ամեն մէկը։

    8. (Եկեղեցական) Սահմանված շարականներ այս կամ այն տօնի համար։

    9. Երեքի կանոն, Խառնուրդի կանոն, Շղթայի կանոն …

Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1019
New!
(beta)
ԿԱՐԳ
գոյական
    1. շարք (աշակերտներու՝ գիրքերու).
    2. հերթ, յաջորդութիւն, յաջորդականութիւն (սպասողներու).
    3. ընդունուած սովորութիւն՝ աւանդութիւն.
    4. դասարան (դպրոցի).
    5. դաս, խաւ, դասակարգ (մարդոց).
    6. պատշաճութիւն.
    7. կարգուկանոն, կարգապահութիւն, կանոնաւորութիւն (խմբական կեանքի՝ ընտանիքի).
    8. օրէնք, կանոն.
    9. եկեղեցական աստիճան (սարկաւագ, քահանայ, վարդապետ, եպիսկոպոս, կաթողիկոս), նուիրապետութիւն.
    10. եկեղեցական խորհուրդ (մկրտութիւն, պսակ, եւ այլն).
    11. եկեղեցական արարողութիւն՝ ծիսակատարութիւն՝ (կարգ գիշերային՝ առաւօտեան՝ երեկոյեան ժամերգութեան՝ թաղման).
    12. եկեղեցական խմբական կազմակերպութիւն՝ խմբաւորում (միաբանութիւն, ուխտ).
    13. աթոռներու՝ նստատեղիներու աստիճանաւորում՝ բաժանում (Ա.՝ Բ.՝ Գ. կարգ օդանաւի՝ շոգեկառքի՝ հանրակառքի՝ շոգենաւի մէջ).
    14. կենդանական՝ բուսական խմբաւորում՝ խումբ՝ խմբակցութիւն՝ ընտանիք։

Derivatives

Phrasal Verbs




Phrases







Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 983
New!
(beta)

Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 1763
New!
(beta)

Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 963
New!
(beta)
 Usage beta 30 citations 

Usage of matching Word Forms


Usage of matching Lexemes


Also search for "կարգ-կանոն" in these imaged dictionaries:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations