Free Armenian spellchecker
Get HySpell now!
 Dictionary
Ր,
ր,
րէ
գոյական
    1. Հայերէն այբուբենի երեսուն երկուերորդ գիրը և քսանևվեցերորդ բաղաձայնը։
    2. Նուրբ ձայնեղ բաղաձայն հնչիւն, որ արտասանվում է՝ լեզուի ծայրը մօտեցնելով քիմքին ատամների արմատների մօտ, բայց առանց թրթռացնելու (ինչպէս ռ), ինչպէս փափուկ արտասանված անձայն ժ։
old meaning 3. Իբրեւ թուանշան՝ նշանակում էր 5000։
(Ր-ի գործածութիւնը որքան որ յաճախած է մեր լեզւում բառերի մէջ և վերջը (-բռնում է երրորդ տեղը, տ-ից և ն-ից յետոյ), այնքան էլ անսովոր է բառերի սկզբում։

Մեր լեզւում ոչ մի հայերէն բառ չկայ ր-ով սկսվող. եղածները կամ փոխառութիւններ են օտար լեզուներից կամ արուեստականօրէն շինված են՝ ուրիշ բառի սկզբներից կտրելով մի ձայնաւոր կամ բաղաձայն տառ՝ որպէսզի այդ կրճատ բառն սկսվի ր-ով. (օրինակ. ուրախ՚ից՝ րախ, որէն՚ից՝ րէն ևն

Այս միջոցին դիմում էին միջնադարեան տաղաչափները՝ երբ գրում էին ոտանաւորներ հայերէն այբուբենի կարգով կամ իրանց անունների սկզբնատառերով։

Այս գործածութեամբ մանաւանդ յայտնի է Ներսէս Շնորհալին։

Օտարազգի R-ով սկսվող բառերը անխտիր տարադարձվում են ռ՚ով կամ ր՚ով

Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 2216
New!
(beta)
Ր
մեր այբուբենին 32րդ տառը եւ 26րդ բաղաձայնը: Նուրբ կակուղ բաղաձայն հնչիւն (կակուղ ռ ի պէս), որ կ՚արտասանուի լեզուին ծայրը քիմքին մօտեցնելով՝ բայց առանց թրթռացնելու:







Բառամէջ եւ բառավերջ՝ յաճախ կը գործածուի:

Իբրեւ թիւ եւ թուանշան՝ 5000 (գլխագիր Ր առանց միջակէտի) եւ 5000րդ (գլխագիր Ր. միջակէտով

Օտար լեզուէ փոխառութիւններու պարագային՝ ռ ով սկսող բառերը անխտիր տառադարձուած են ռ ով եւ ր ով։

Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 2316
New!
(beta)
 Usage beta 35 citations 

Usage of matching Word Forms


Also search for "ր" in these imaged dictionaries:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations